ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզը կրակի և ծխի մեջ է․ բողոքի ցույցեր՝ Ֆրանսիայում
Ավելի քան 55 հազար մարդ հինգշաբթի Փարիզում դուրս է եկել ցույցի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով ոստիկանության պրեֆեկտուրան, գրում է РИА Новости-ն։
«Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ հինգշաբթի Փարիզում տեղի ունեցած ցույցին մասնակցել է 57 հազար մարդ»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ մայրաքաղաքում ցուցարարների թիվը նվազել է նախորդ՝ մարտի 28-ի բողոքի ակցիայի համեմատ, երբ Փարիզի փողոցներ էին դուրս եկել 93 հազար ֆրանսիացիներ։ Մինչդեռ արհմիությունները պնդում են Փարիզում 400 հազար մարդու մասնակցության մասին։ Նախկինում արհմիությունները նախորդ համապետական դրսեւորման 450 հազար մասնակից էին հաշվում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 570 հազար մարդ մասնակցել է ցույցերին ամբողջ երկրում, ինչը նույնպես ավելի քիչ է, քան նախորդ անգամ, երբ 740 հազարը բողոքի ակցիաներ էին կազմակերպել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը քաղաքում զբոսնում է 5 թիկնապահով
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայրաքաղաք Երևանում զբոսնում...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց ֆիլմից հետո Լեհաստանում պղծել են նախկին Հռոմի պապի հուշարձանները
Լեհաստանում Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հուշարձանները սկսել են պղծել կաթոլիկ եկեղեցում մանկապղծությունը թաքցնելու մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիացի հրշեջները միացել են բողոքի ցույցին
Արդեն 11-րդ օրն է` Ֆրանսիայում շարունակվում են ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների անցկացվող ցույցերը։ Ֆրանսիացի հրշեջն...