ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դավաճանեցի՛ք ՔՊ-ն», «Դավաճանը դո՛ւք եք». նիստում իրավիճակը թեժ է
ՄԻ հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի և հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջև, երբ ընդդիմադիր ուժերի թեկնածու Էդգար Ղազայանին ելույթի խոսք տրվեց, և վերջինս ելույթի մեկնարկին իշխանությանը բնորոշեց որպես «հանցավոր ռեժիմ»։
Թովմասյանը ներկայացրեց Էդգար Ղազարյանի կենսագրությունը, որից հետո ՔՊ–ական Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է գրել Ղազարյանի ինքնակենսագրականի տեքստը` հավելելով, թե այն նարցիզմով տառապող մարդու տեքստ էր։
Թովմասյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն ինքն է գրել կենսագրականի տեքստը։
Էդգար Ղազարյանն ինչ–որ ռեպլիկ թողեց, որը չլսվեց, և դրանից հետո հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանը Թագուհի Թովմասյանից պահանջեց ապահովել նիստի բնականոն ընթացքը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի։ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»–ը` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...