Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Аргументы и факты-ին թերթին տված հարցազրույցում ասել է արտգործնախարարը։
«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին... Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:
Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 1...
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մ...
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерс...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...