Սերգեյ Լավրովը դիմել է Սիրիայի Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում քառակողմ հանդիպման մեկնարկից առաջ դիմել է Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներին, գրում է Вести-ն։
Ապրիլի 3-4-ը Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի միջև՝ փոխնախարարների մակարդակով։ Հանդիպումների նպատակը Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումն է։
ՌԴ-ի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Ռուսաստան-Իրան-Սիրիա-Թուրքիա քառակողմ խորհրդակցությունների բոլոր մասնակիցները պետք է ճկունություն ցուցաբերեն, քանի որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկար ժամանակ կպահանջի։ Դիմումի տեքստը երեքշաբթի հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ես կցանկանայի առանձին դիմել թուրք և սիրիացի բանակցողներին: Մենք ակնկալում ենք, որ դուք կցուցաբերեք առավելագույն ճկունություն և կառուցողականություն: Հավանաբար, ավելի լավ է առճակատման հռետորաբանությունը և անցյալի դժգոհությունների հիշողությունը թողնել բանակցությունների սենյակից դուրս», - ասել է Լավրովը:
Սերգեյ Լավրովը կոչ է արել քննարկումներ սկսել՝ հիմնված Սիրիայի և Թուրքիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հստակ և հասկանալի սկզբունքի վրա՝ առաջնորդվելով կուտակված խնդիրները արագ հաղթահարելու և բարիդրացիությունը վերականգնելու ցանկությամբ։
«Կան պատվիրակությունների կողմից ներկայացված տեքստեր, ես վստահ եմ, որ դրանց հիման վրա հնարավոր է հասնել կոլեկտիվ դիրքորոշման,- նշել է ռուս նախարարը,- գլխավորը շահերի հավասարակշռություն ձևավորելու և նախապայմաններից խուսափելու համար ընդհանուր լեզու փնտրելն է...»:
Ռուսաստանն արդեն առաջարկել է խորհրդակցությունների բոլոր մասնակիցներին արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամկետը, հայտնում է Интерфакс-ը։
«Ես անհամբեր կսպասեմ ձեր համաձայնությանը Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով իմ ընկերների և գործընկերների՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Մևլութ Չավուշօղլուի, Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպման ժամկետի վերաբերյալ: Մենք առաջարկել ենք որոշ ժամկետներ, որոնք կարող են ընդհանուր առմամբ ընդունելի դառնալ ձեր բանակցային փուլից հետո»,- ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...