«Քուչի բազառը» վատագույն ձևն էր, որով Արթուր Հովհաննիսյանը կարող էր ընդդիմանալ Էդգար Ղազարյանի հայտարարություններին․ Իոաննիսյան
Ես կդժվարանամ ասեմ, թե ով է ավելի հեռու մարդու իրավունքներից` ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը, թե ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Ես չեմ կարող չասել, որ Ազգային ժողովում ելույթ ունեցող ցանկացած անձ իրավունք ունի հայտարարելու, որ «ռեժիմը հանցագործ է» կամ որ «խորհրդարանը ղեկավարում են խուլիգանները»։ Դրանք քաղաքական գնահատականներ են և անկախ դրանց հետ համաձայն լինելու կան չլինելու հանգամանքից, որևէ մեկը չի կարող արգելել ՄԻՊ թեկնածուին նման կարծիքներ արտահայտել (տես ՍԴՈ 997 որոշումը)։
Էլ ավելի անընդունելի է այդ արտահայտությունները պատճառ բռնելով մի խումբ ՔՊ-ականներով տապալել Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը։
Ընդ որում, զավեշտալի է, որ ՔՊ խմբակցության քարտուղարը, ոչ միայն ինքն է անցնում արդեն կոնկրետ անձին (ՄԻՊ թեկնածուին) վիրավորելուն, այլև դժգոհում է հանձնաժողովի նիստի վարումից այն պայմաններում, երբ գլխավոր խանգարողը ու ամենաբարձր գոռացողը հենց ինքն է։
Մաչոյական սպառնալիքներն ու «քուչի բազառի»` բախում հրահրող ոճը վատագույն ձևն էր, որով ՔՊ խմբակցության քարտուղարը կարող էր ընդդիմանալ Էդգար Ղազարյանի քաղաքական հայտարարություններին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...