Նյու Յորքի դատարանը մերժել է Թրամփի գործով դատական լսումներն ուղիղ հեռարձակել
Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավորի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Մերկանը մերժել է մի շարք լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով դատական լսումները ուղիղ հեռարձակելու հնարավորության խնդրանքը, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մերչանը մերժել է մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ CNN-ի խնդրանքը՝ «պատմական գործընթացը» հեռարձակելու թույլտվություն ստանալու համար։
Այնուամենայնիվ, դատավորը հինգ լուսանկարչի թույլ է տվել դատավարության սկզբում լուսանկարել «մինչև դատարանի աշխատակիցների կողմից նրանց կարգադրվել է տեղ բացել երդվյալ ատենակալների համար»:
Մերչանն իր որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբանական թիմը դեմ է արտահայտվել դատարանի դահլիճում տեսախցիկների տեղադրմանը, քանի որ դա «կրկեսային» մթնոլորտ կստեղծի։
Ավելի վաղ Նյու Յորք ժամանած Թրամփը հայտնել էր, որ երեքշաբթի դատարանում իրեն մեղադրանք է առաջադրվելու 33 կետով։
Փաստաբան Ալինա Հաբբան, ով ներկայացնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մի քանի քաղաքացիական գործերով, ասել է, որ չի ակնկալում նրա նկատմամբ արդար դատավարություն։
«Ոչ, ոչ: Ես կարծում եմ, որ դա շատ դժվար է: Ես կցանկանայի հավատալ այս նահանգին, բայց ես պաշտպանում եմ նրան (Դոնալդ Թրամփին) արդեն մի քանի տարի և մի քանի տարի Նյու Յորքի դատարանում եմ, և ես կարող եմ ձեզ ասել, որ դա նույնը չէ, ինչ ուրիշի շահերը ներկայացնելը»,- ասել է Հաբբան՝ Fox News-ին տված հարցազրույցում պատասխանելով հարակից հարցին։
Նա ասել է, որ որոշ ժամանակ է անցկացրել իր հաճախորդի հետ, ով արդեն ժամանել էր Նյու Յորք, և նշել, որ Թրամփը «լավ տրամադրություն ունի», երեքշաբթի պատրաստ է «գնալ և անել այն, ինչ պետք է անի»:
«Բացի ցանկացած անակնկալից, կարծում եմ, որ ամեն ինչ պետք է հարթ ընթանա, մենք փորձում ենք համակարգել մեր գործողությունները և համագործակցել բոլորի հետ, որպեսզի խնդիրներ չլինեն»,- հավելել է փաստաբանը։
Երբ ԱՄՆ 45-րդ նախագահը ժամանեց Նյու Յորքի Թրամփ Թաուեր, նրա կողմնակիցների մի փոքր խումբ վանկարկել է և ծածանել պաստառներ՝ «Թրամփը հաղթում է» և «Ձերբակալեք Բայդենին», հայտնում է CNN-ը:
Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Նյու Յորքի երդվյալ ատենակալները քվեարկել են Սթորմի Դենիելսի գործով Թրամփին մեղադրելու օգտին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...