«Մոսկվան ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծացումից հետո հյուսիսային Եվրոպայում իրավիճակն արմատապես կփոխվի, սպառնալիքները վերացնելու համար Մոսկվան ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։
«Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան երկու անգամ ավելացման արդյունքում իրավիճակի արմատական փոփոխություն է տեղի ունեցել հյուսիսեվրոպական տարածաշրջանում, որը նախկինում աշխարհում ամենակայուններից մեկն էր։ Հյուսիսատլանտյան դաշինքը հերթական քայլն է արել Ռուսաստանի տարածքին մոտենալու ուղղությամբ»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի` ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու նպատակով:
«Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմանագծերում պաշտպանական շինարարության կոնկրետ քայլերը կախված կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի ինտեգրման կոնկրետ պայմաններից, ներառյալ նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով` Ֆինլանդիան վերջնականապես հրաժարվել է իր ինքնությունից և ինքնուրույնությունից, որով նա տասնամյակներ շարունակ աչքի էր ընկնում միջազգային գործերում։
«Մինչ այդ Հելսինկիի վարած ռազմական չմիավորման քաղաքականությունը երկար ժամանակ ֆիննական ազգային շահերին էր ծառայում, Բալթիկ ծովի տարածաշրջանում և առհասարակ եվրոպական մայրցամաքում վստահության ապահովման կարևոր գործոններից մեկն էր հանդիսանում։ Հիմա դա արդեն անցյալում է: Ֆինլանդիան դարձավ դաշինքի անդամ, փոքր, ոչինչ չորոշող երկրներից մեկը` կորցնելով իր առանձնահատուկ ձայնը միջազգային գործերում»,-եզրափակել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Հիշեցնենք` Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ում է:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...