«Մոսկվան Մինսկին է հանձնել «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգ, որն ունակ է օգտագործել միջուկային հրթիռներ». Շոյգու
Ռուսաստանը Բելառուսի զինված ուժերին է փոխանցել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը: Այս մասին ապրիլի 4-ին ՊՆ-ում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ Տեղեկատվությունը փոխանցում է regnum.ru-ն:
Նա հիշեցրել է, որ հրթիռային համակարգը ունակ է օգտագործել միջուկային հրթիռներ։
«Բելառուսի զինված ուժերին է փոխանցվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը։ Այն կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներ»,- ասել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։
Նա նաև հավելել է, որ ապրիլի 3-ից ռուսական զորավարժարաններից մեկում սկսվել է բելառուսական անձնակազմի ուսուցումը միութենական պետության պաշտպանության համար OTRK-ի օգտագործման կարգի վերաբերյալ։
Հիշեցնենք` մարտին Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղադրել Բելառուսի տարածքում։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել միջուկային արկ կրելու ունակ 9K720 Իսկանդեր հրթիռային համակարգը։ Պուտինի խոսքով՝ միջուկային զենքը կտեղակայվի համապատասխան միջազգային պարտավորությունների շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...