«Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել». Սիմոնյանը` Կասկադում կատարվածի մասին

Որեւէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի. երկրորդ, Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի եւ ՀՀ-ում ազատ զբաղվում է իր գործունեությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Կասկադում իրեն «դավաճան» անվանած քաղաքացու հետ օրերս տեղի ունեցած միջադեպին։

 

«Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին եւ հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որեւէ մեկը որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում ընտրված իշխանություններին: Կա օրենսդրական մեկնաբանություն, այդ առումով որեւէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խփել, չի ջարդել, որեւէ հետապնդում չկա: Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»,-նշել է Սիմոնյանը:

Քաղաքականություն