Ինչ է քննարկվել ՔՊ նիստին․ ներկա է եղել Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այս մասին նշվում է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ նիստում քննարկվելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը:
Այս առնչությամբ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են բացառապես պետականաշինությանն առնչվող հարցեր։
«Ազատության» հարցին, թե արդյոք քննարկվել է Ալեն Սիմոնյանի արարքը, երբ քաղաքացին ահազանգել էր, թե թքել է իր դեմքին, երբ Սիմոնյանին դավաճան է ասել, կամ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական է արձագանքել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...