Դասալքություն տեսել ենք ամբողջ 44-օրյայի ընթացքում․ Անդրանիկ Քոչարյան
Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դա արդյունք է նրա, որ մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում չենք ունեցել, այլ ընդհանրապես չենք ունեցել։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․
«Երբ որ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։
Դա բերել է նրան, որ եղել են և դասալքություններ, և կորուստներ։ Դասալիքների քանակը, 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն բոլոր դրսևորումներով»,-նշել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...