Ալեն Սիմոնյանը ստե՞լ է. Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել
ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ Սիմոնյանի խոսքով` դա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա վստահություն էր հայտնել, որ արարքի իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 1...
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մ...
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерс...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...