Ալեն Սիմոնյանը հայտնեց` ինչու է ջնջել Աշոտ Փաշինյանի վերաբերյալ գրառումը
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին՝ արդյոք ինքը ստել է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի հետ կապված, ինչին Սիմոնյանը ասել է.
«Ո՛չ, նման բան չի նշանակում, ես որևիցե որակում չեմ տալու, իմ քաղաքական գնահատականը նույնն է մնում»։
Հարցին՝ ինչու է ջնջել գրառումը, Սիմոնյանը պատասխանել է․
«Որովհետև չեմ ուզում, որ ինձ մոտ լինի բան, որը իրականության հետ խնդիր ունի, դա չճշտված բան չէ, գնահատականն է, որը, կարծում եմ, տարբեր է։ Չեմ մեկնաբանում դա, ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ Սիմոնյանի խոսքով` դա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա վստահություն էր հայտնել, որ արարքի իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։
Այդ գրառումը Ալեն Սիմոնյանը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջից:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 1...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерс...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...