ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփը վաղը կկանգնի դատարանի առջև․ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են բռնության բռնկումների
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները հնարավորինս ուշադիր հետևում են իրավիճակին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքի ֆոնին և պատրաստ են բռնության հնարավոր բռնկումներին՝ կապված տեղի ունեցողի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք հնարավորինս ուշադիր հետևում ենք իրավիճակին։ ... Մենք պատրաստ կլինենք, եթե նման անհրաժեշտություն առաջանա, բայց հուսով եմ, որ դա տեղի չի ունենա։ … Բռնությունը տեղ չունի Միացյալ Նահանգներում»,- ասել է Քիրբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալների խումբը ստուգել է Նյու Յորքի դատարանի շենքը, որտեղ անցկացվելու է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, և անվտանգ երթուղի են կազմել նրա ու լրատվամիջոցների համար։ Քաղաքական գործիչը մտադիր է ապրիլի 3-ին թռչել Նյու Յորք և գիշերել՝ մինչ դեռևս չպարզված քրեական մեղադրանքով կանգնելը Մանհեթենի դատարանի առջև։
Հրապարակված տեսանյութում Դոնալդ Թրամփը լքում է Ֆլորիդաում իր Մար-ա-Լագոյի կալվածքը և մեկնում է Նյու Յորք, որտեղ արդեն վաղը ԱՄՆ նախկին նախագահին կարող են մեղադրանք առաջադրել ավելի քան 30 դրվագներով:
Նմանատիպ հոդվածներ
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
ՏեՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է պատգամավոր Մհեր Սահակյանը փախչում Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո
Համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փախչում Վլադիմիր Վարդանյան...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...