Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Լավրովի և Բլինքենի հանդիպումը ՄԱԿ-ում․ Նեբենզյա
ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապրիլի 24-25-ը ՌԴ արտգործնախարարի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայան այցի ժամանակ կազմակերպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։
«Կարծում եմ, որ եթե նման հանդիպում պահանջվի, նախարարը պատրաստ կլինի հանդիպել պետքարտուղարի հետ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ կայքը տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց։ Նշվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են ամերիկյան The Wall Street Journal թերթի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունը Ռուսաստանում։
The Wall Street Journal-ը պահանջել է ազատ արձակել իր թղթակից Էվան Գերշկովիչին, ով ձերբակալվել է Ռուսաստանում՝ լրտեսության կասկածանքով։
Հրատարակությունը նշում է, որ Գերշկովիչի ձերբակալությունը նրա հասցեին «դաժան վիրավորանք» է համարում։ Նշվում է նաեւ, որ Գերշկովիչը շատ է «սիրում» Ռուսաստանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...