«Վերջնական համաձայնություն դեռ չկա»․ Կոռնիձորի համայնքապետը պատմում է, թե ինչ է կատարվում․ Factor
Տեղ-Կոռնիձոր հատվածում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ճշգրտման աշխատանքները շարունակվում են, այս պահին դեռ վերջնական համաձայնություն չկա կողմերի միջև, Factor.am-ին փոխանցել է Կոռնիձոր համայնքի ղեկավար Արշակ Կարապետյանը։ «Էս պահին թեև հանգիստ վիճակ է, բայց դիրքային առումով ճշտումներ դեռ կան անելու։ Վերջնական համաձայնություն այս պահին դեռ չկա»,- լրատվականին հայտնել է համայնքի ղեկավարը՝ շեշտելով, որ ճշգրտումները կապված են ադրբեջանական կողմի առաջ գալու հետ։
Հիշեցնենք ՝ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայնտել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Ավելի վաղ՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։
Նմանատիպ հոդվածներ
Տուժածներ չկան․ մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի ուղևորներ, Տեղեկացնում ենք,որ այսօր ժամը 14:23-ին Կարեն...
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է` Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աս...
«ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ.․ այս ի՞նչ վտանգավոր լռություն է»․ Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի ՊՆ-ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տար...
Աշոտ Փաշինյանի վրա հարձակման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում կամ ահազանգ չի ստացել
Ոստիկանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասով ահազանգ կամ հաղորդում չի ստացել։ Տ...