Տուժածներ չկան․ մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի ուղևորներ,
Տեղեկացնում ենք,որ այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել Երևանի ալրաղացի շենքի պատի փլուզում։
Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա դրանով իսկ անհնարին դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
Միաժամանակ տեղեկացնում ենք,որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։
Նմանատիպ հոդվածներ
«Վերջնական համաձայնություն դեռ չկա»․ Կոռնիձորի համայնքապետը պատմում է, թե ինչ է կատարվում․ Factor
Տեղ-Կոռնիձոր հատվածում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ճշգրտման աշխատանքները շարունակվում են, այս պահին դեռ վերջնակ...
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է` Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աս...
«ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ.․ այս ի՞նչ վտանգավոր լռություն է»․ Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի ՊՆ-ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տար...
Աշոտ Փաշինյանի վրա հարձակման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում կամ ահազանգ չի ստացել
Ոստիկանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասով ահազանգ կամ հաղորդում չի ստացել։ Տ...