Թրամփը դիմել է կողմնակիցներին՝ իր դեմ ուղղված մեղադրանքների առնչությամբ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում դեմ պաշտոնական մեղադրանքներ են նախապատրաստվում, դիմել է իր կողմնակիցներին։ Համապատասխան գրառումը երկրի նախկին ղեկավարը հրապարակել է սեփական Truth Social սոցիալական ցանցում։
«Նրանք ոչ թե ինձ համար են գալիս, այլ ձեզ համար, ես պարզապես կանգնեցի նրանց ճանապարհին»,- գրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երդվյալ ատենակալները Թրամփին մեղադրում են խարդախության 30 կետով։ Միացյալ Նահանգների նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ քաղաքական գործիչը, ամենայն հավանականությամբ, ապրիլի 4-ին կներկայանա Մանհեթենի Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան:
Փաստաբանը նաեւ նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը չի թաքնվի Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքում՝ իր դեմ իրականացվող քննչական գործողությունների ֆոնին։
Մարտի կեսերին Թրամփը զգուշացրել էր, որ իրեն կարող է կալանավորել Մանհեթենի շրջանային դատախազությունը։ Լրատվամիջոցները կարծում են, որ միլիարդատիրոջը կարող են կալանավորել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կաշառք տալու պատճառով։ Թրամփն իբր իր փաստաբանի միջոցով 2016 թվականի նախագահական մրցարշավի վերջին օրերին նրան 130 հազար դոլար է վճարել լռության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...