Ոստիկանական ուժերը բռնի ուժով ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին. Քրիստինե Վարդանյան
Ոստիկանական ուժերը, բռնի ուժի կիրառմամբ, ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին: Տեղի է ունենում հարցաքննություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդյանյանը:
Վերջինս անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքերին, թե Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։
«Նման որևէ հարձակում տեղի չի ունեցել: Եղել է կազմակերպված սադրանք, ինչը բազմիցս եղել է իշխանական պատգամավորների կողմից և այդ սադրանքը ստացել է պատասխան: Որևէ հարձակման մասին խոսելն ավելորդ է, չեմ կարծում, որ Վլադիմիր Վարդանյանն այն անձն է, որի վրա արժի անգամ մտածել հարձակվելու մասին»,-ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, եւ քննարկել Ադրբեջանի կողմի...