Հարձակվեց և տիեզերական արագությամբ փախավ. ՔՊ պատգամավորը` միջադեպի մասին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը մանրամասներ է հայտնել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջադեպից։
«Այսօր, Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածքներ հասցրեց նրան և տիեզերական արագությամբ փախավ։
Պատգամավորին ոչ հարիր այս խայտառակ արարքը պետք է հետևանք ունենա նշյալ դաշնակցական պատգամավորի համար»,- գրել է Դավոյանը ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ծեծկռտուք է եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, եւ քննարկել Ադրբեջանի կողմի...