Քաղաքականություն

Դանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ղուրանի և Թուրքիայի դրոշի դեմ բողոքի ակցիաների պատճառով

Դանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ղուրանի և Թուրքիայի դրոշի դեմ բողոքի ակցիաների պատճառով
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Դանիայի դեսպանը՝ կապված Ղուրանի և Թուրքիայի դրոշի վրա «հարձակման» հետ։ «Մեր նախարարություն կանչված Դանիայի դեսպանը տեղեկացվել է, որ մենք խստորեն դատապարտում և…

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Դանիայի դեսպանը՝ կապված Ղուրանի և Թուրքիայի դրոշի վրա «հարձակման» հետ։

 

«Մեր նախարարություն կանչված Դանիայի դեսպանը տեղեկացվել է, որ մենք խստորեն դատապարտում և բողոքում ենք այս նողկալի հարձակումը»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 

Նախարարությունը հորդորել է Դանիայի իշխանություններին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել «այս հանցագործության հեղինակների դեմ և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման սադրանքների կրկնությունը»։

 

Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ղուրանի պղծումը, որը տեղի է ունեցել Դանիայում։

 

Նշվում է, որ սուրբ Ռամադան ամսին անցկացված այս ակցիան ցույց է տվել Եվրոպայում օրեցօր աճող «իսլամաֆոբիայի, խտրականության և այլատյացության» մակարդակը։

Նմանատիպ հոդվածներ

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250