Թույլ չենք տա մեզ ներքաշել որևէ պատերազմի մեջ․ Էրդողան
Թուրքիան մտադիր չէ որեւէ պատերազմի մեջ մտնել, սա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի մի մասն է։ Նա չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր ծրագրերի մասին։
«Առաջինը, մենք (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ մենք ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Մենք չենք կերակրելու միգրանտներին։ Եթե մենք չլինեինք, ապա արևմտյան ակումբը Թուրքիային կներքաշեր պատերազմի գոտի»,- ասել է պետության ղեկավարը՝ խոսելով այն մասին, թե ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը, եթե հաղթեն առաջիկա ընտրություններում։
Թուրքիայում մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Առաջին փուլում հաղթելու համար պետության ղեկավարի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջինում ամենամեծ աջակցությունը ստացած երկու թեկնածուները։ Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականի հունիսի 24-ին։ Էրդողանը նրանց հաղթել է ձայների 52,6%-ով։
Սպասվում է, որ այս անգամ հիմնական մրցակիցները կլինեն Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն եւ Թուրքիայի գործող նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...