Թայվանի վարչակազմի ղեկավարը մեկնել է ԱՄՆ․ WSJ
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը չորեքշաբթի ժամանել է Նյու Յորք։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ Ցայ Ինգ Վենը «ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ է ժամանել ԱՄՆ»։ Պարբերականն ընդգծում է, որ այցը ոչ պաշտոնական է, Ցայ Ինգ Վենը տարանցիկ կերպով ԱՄՆ-ում է՝ Կենտրոնական Ամերիկա մեկնելու ճանապարհին։ Թայվանի վարչակազմի ղեկավարը Նյու Յորքում կլինի մինչև ուրբաթ, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել էր, որ Պեկինը ուշադիր հետևում է իրադարձություններին՝ կապված մարտի 29-ին ԱՄՆ տարածքով Բելիզ և Գվատեմալա անցած Ցայ Ինգ Վենի այցի հետ և վճռականորեն կպաշտպանի պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչպես նշել է դիվանագետը, Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական կապերի ցանկացած ձևի, ինչպես նաև Վաշինգտոնի և Թայբեյի միջև ցանկացած շփումների, որոնք խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը։
Չինաստանը բազմիցս խիստ զգուշացումներ է արել ամերիկյան կողմին Ցայ Ինգ Վենի՝ ԱՄՆ-ով տարանցման հարցի վերաբերյալ, հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Ավելի վաղ հաղորդվել էր Ցայ Ինգ Վենի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հանդիպման պլանների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...