«Ինչո՞ւ է Հռոմի ստատուտի վավերացումը Տաջիկստանում՝ անաղմուկ». Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու է ՀՀ կողմից դեռ չվավերականացված Հռոմի ստատուտը տենց աղմուկ բարձրացրել Մոսկվայում, իսկ Տաջիկիստանի կողմից վավերացման փաստն անաղմուկ է... տեղական ագենտուռան էլ դա սկսեց ակտիվորեն կապել Պուտինի հետ, թեպետ պրոցեսը շատ ավելի վաղ էր սկսել, քան Պուտինին ձերբակալելու որոշումը:
Բանը նրանում է, որ խնդրի առարկան Ալիևն է, նրան է ռեալ վտանգ սպառնում, ոչ թե Պուտինին: Կրեմլին սպառնացող վտանգների շարքում ՀՀ ՍԴ որոշումը թոփ 100-ի մեջ էլ չկա: Մինչդեռ Ալիևին որպես դաշնակից կորցնելը թոփ 5 սպառնալիքների մեջ է: Իսկ Էրդողանին կորցնելը թոփ 3:
Ալիևին էլ կարելի հասկանալ: Արդար չէ, որ իրեն Հաագայով դատեն այն հանցագործությունների համար, որը նա արել է Մոսկվայի դրդմամբ: Սրա մասին արդեն բացեիբաց գրում են իրենց մամուլում»:
Հիշեցնենք, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների ցանկում է նաեւ Ռուսաստանի դաշնակից Տաջիկստանը, որը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր անդամ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...