Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել». Փաշինյան
ՀՀ վարչապետը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացմանը, որը վերաբերում է երթուղու փոփոխությանը:
«Ինչպես գիտեք, 2022-ի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ-ի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում, Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք: Պայմանավորվածության համաձայն, այն պետք է գործեր մինչև 2023թ. ապրիլի մեկը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու սահմանապահ զորքերը ստանձնելու են ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված: Այս ամենի արդյունքում հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...