Չինաստանի բանակը պատրաստ է աջակցել Ռուսաստանի զինված ուժերին
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյը հայտարարել է, որ Չինաստանի բանակը պատրաստ է աջակցել Ռուսաստանի զինված ուժերին, որպեսզի պաշտպանի միջազգային արդարադատությունն ու արդարությունը և աջակցի անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին գրում է вести-ին:
Նա նաև կարևորել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ «Ծովային անվտանգության գոտի 2023» ռազմածովային զորավարժությունների արդյունավետությունը, որը տեղի է ունեցել Օմանի ծոցում մարտի 15-ից 19-ը։ Զորավարժություններին մասնակցել է 12 նավ։
Պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով ռազմածովային զորավարժությունները ընդլայնել են երեք երկրների ռազմածովային ուժերի հնարավորությունները, նպաստել ծովային անվտանգության պաշտպանությանը և էլ ավելի ամրապնդել երեք երկրների հարաբերությունները։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփին այցելել է Ռուսաստան։ Նա հայտնել է, որ այցի նպատակը խաղաղության, բարեկամության և համագործակցության ամրապնդումն է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...