ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ-թուրքական սահմանին հայոց նոր եռագույն է տեղադրվել
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Միջոցառմանը մասնակցել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջև չընկրկելն ու հայրենասիրությունը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Այնուհետև Մուշեղ Մուրադյանն այցելել է Վահանդուխտ Մելքոնյանին, զրուցել ու լսել Խարկովի միակ բնակչուհու մտահոգություններն ու վստահեցրել, որ Վահանդուխտ տատի կողքին է հոգսերի լուծման հարցում։
[3233111fb7a10f66d403abc113212135.jpg]
[4e0aa18b2509971d32cbe5a67ccbb8d7.jpg]
[ae801cd68b52909ac7150766579155c5.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«2-3 վայրկյան մի 10 անգամ կրակել են». Խնապատի գյուղապետը՝ ապրիլի 5-ին կատարվածի մասին
Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցների հաջորդ օրն իսկ գյուղացիները շ...
Փորձում են համոզել գերիների հարազատներին. իրավիճակը` Գյումրի-Բավրա ճանապարհին
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը այս պահի...
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Ապրի...
«5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել». ԱԱԾ
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը...