Թուրքիայի խորհրդարանը վաղը կքվեարկի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի շուրջ
Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի կքվեարկի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այս շաբաթվա սկզբին Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Դրանից հետո Թուրքիան մնացել է դաշինքի միակ անդամը, որի խորհրդարանը դեռ չի հաստատել ֆինների դիմումը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին ստորագրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան խորհրդին միանալու արձանագրությունները։ Այս երկրները կմիանան ՆԱՏՕ-ին, երբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները վավերացնեն անդամակցության արձանագրությունները:
Թուրքիան արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու հյուսիսային երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններին ահաբեկիչներ ճանաչել և ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց արտահանձնել, ինչպես նաև չեղարկել Անկարային զենքի մատակարարման արգելքը։
Մարտի սկզբին Անկարան հայտարարեց, որ պատրաստ է վավերացնել Ֆինլանդիայի թեկնածությունը մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, սակայն Շվեդիայի դեպքում Թուրքիան առարկություններ ունի։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...