Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում․ Անդրանիկ Քոչարյան
Ինչո՞ւ չենք հերքում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, որ 18 թվականից հետո մենք ոչ մի զենք ձեռք չենք բերել, եթե դա այդպես չէ. Հ1-ի տաղավարում լրագրողի այս հարցին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ տանք. տարբեր մակարդակներում հերքումներ լինում են, ես չեմ հետևում հերքումներին»:
Դիտարկմանը՝ Ս. Սարգսյանն անգամ զենքերի անուններ էր թվարկում, թե մինչև 2018-ը ինչ հսկայական զենքի քանակ ենք մենք ստացել: Հանրության համար էլ պետք է պարզ լինի՝ մենք մինչև 18 թիվը, այդ զենքերը ունեցե՞լ ենք, օգտագործե՞լ ենք, եթե այո՝ ինչո՞ւ արդյունավետություն չենք ունեցել, Քոչարյանն ասաց. «Ինչ որ ունեցել ենք՝ կիրառվել են, ինչ-որ ինքն ասում է՝ չեն կիրառվել, ճիշտ չի ասում»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահն ասել էր, թե Սերժ Սարգսյանը, ի պատասխան Փաշինյանի պնդման, թվարկել է, թե ինչ զենքեր է ունեցել հայկական բանակը։ |
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի գրառումը՝ Սիսիան և Անի համայնքների ընտրությունների արդյունքներից հետո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստա...
Ադրբեջանի ՊՆ - ն հայտարարում է, թե վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շար...
Ռուբեն Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի. Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՆՑԱ...
Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ
Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ...