Բլինկենն Ուկրաինայում հրադադարի առաջարկներն «ցինիկ ծուղակ» է անվանել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի մասին առաջարկները կարող են «ցինիկ ծուղակ» լինել, որը կսառեցնի հակամարտությունը: Նա այդ հայտարարությունն արել է արտասահմանյան գործընկերների հետ «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության» հասնելու հեռանկարների թեմայով վիրտուալ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ իշխանությունները չեն թաքցնում բացասական վերաբերմունքը չինական ծրագրի նկատմամբ, որը նաև ռուս-ուկրաինական զինադադար է ենթադրում։
«Այն, ինչը առերևույթ գրավիչ է թվում (ո՞վ չի ուզի, որ թնդանոթները լռեն), կարող է շատ ցինիկ ծուղակ լինել, որից մենք պետք է շա՜տ զգույշ լինենք»,-ասել է Բլինկենը։
Պետքարտուղարը հավելել է, որ ենթադրյալ զինադադարը թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել իր ձեռքբերումները, ժամանակ շահել հանգստանալու, պաշարները համալրելու և նորից հարձակվելու համար:
Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը փետրվարին խաղաղության ծրագիր է առաջարկել, որը բաղկացած է 12 կետից և պարունակում է , անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերը հարգելու, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորման կոչեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չինական ծրագրի կետերից շատերը կարող են կարգավորման հիմք ընդունվել, երբ Արևմուտքում և Կիևում պատրաստ լինեն դրան:
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել ե...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...