ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Իսրայելից․ ավելի քան 100 000 ցուցարար մասնակցել է վարչապետի դեմ ցույցին
Անհանգիստ գիշեր Իսրայելում. բողոքի ակցիաները դատական բարեփոխումների դեմ սրվել են: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին այն բանից հետո, երբ վերջինս դեմ է արտահայտվել օրենքին։ Նա ասել է, որ նորամուծությունը սպառնում է երկրի անվտանգությանը։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարներից մի քանիսը հավաքվել են պաշտոնանկ քաղաքական գործչի տանը՝ նրան աջակցելու համար։
Իսրայելի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ինքնաբուխ ցույցի մասնակիցներին. ցույցը մի քանի ժամ շարունակվել է Թել Ավիվի արևելյան Այալոն մայրուղու վրա: Ցույցը ցրելու ժամանակ օգտագործվել են ջրցան մեքենաներ, ներգրավվել են հեծյալ ոստիկաններ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է իսրայելական 13 հեռուստաալիքը։
Ցուցարարները մի քանի ժամ արգելփակել են մայրուղին, կրակ են վառել և պատրաստվում էին ճանապարհին մնալ առնվազն մինչև առավոտ։ Որոշ ակտիվիստներ սկսել են վրաններ տեղադրել ճանապարհի վրա։ Ցուցարարների թիվը, Crowd Solutions մասնավոր ընկերության գնահատականների համաձայն, հասել է 105 000-ի։
Ի վերջո բոլոր ցուցարարներին հաջողվել է ցրել։ Դրանից հետո ոստիկաններն ամբողջությամբ փակել են մուտքը դեպի մայրուղի։
Իսրայելում մարտի 26-ի երեկոյան սկսված ինքնաբուխ բողոքի ցույցերի պատճառը վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնից հեռացնելու որոշումն էր։
Հայտնի է, որ Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին մեկ օր անց այն բանից հետո, երբ վերջինս կոչ էր արել իշխող կոալիցիային սառեցնել դատաիրավական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն «պառակտում» է առաջացրել։ Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով իսրայելական կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրությանը։
Գալանտը՝ Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչը, դարձել է առաջինը բարձրաստիճան պաշտոնյան, որը շաբաթ ուշ երեկոյան կոչ էր արել 1 ամսով սառեցնել Իսրայելի դատական համակարգը բարեփոխելու վիճահարույց օրենսդրական գործընթացը մոտ 200 000 քաղաքացու ներգրավմամբ տեղի ունեցած ցույցի ֆոնին։ Ըստ նրա՝ իրավիճակ սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար։
Կարճ հայտարարության մեջ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ վարչապետը պաշտոնանկ է արել Գալանտին: Ավելի ուշ Իսրայելի վարչապետն իր թվիթերյան էջում գրել է, որ «մենք բոլորս պետք է ամուր կանգնենք մերժման դեմ»:
Գալանտն այս հայտարարությունից անմիջապես հետո թվիթերյան իր էջում գրել է, որ «Իսրայել պետության անվտանգությունը միշտ եղել և կմնա իմ կյանքի առաքելությունը»:
Իսրայելի արդեն նախկին պաշտպանութան նախարարի՝ գործընթացը դադարեցնելու կոչը ողջունել էր իսրայելական ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդը՝ այն որակելով «համարձակ ու կենսական քայլ Իսրայելի անվտանգության համար»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը Փաշինյանի մասնակցությամբ կադրեր է հրապարակել
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր տեսանյութ՝ վարչապետի մասնակցությամբ: Տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խլեցին երկրի ապագան». միլիարդատեր Ախմեդովի և Պրիգոժինի զրույցի արտահոսք, թե՞ կեղծ ձայնագրություն
Մարտի 26-ին ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները ուշադրություն են հրավիրել մի ձայնագրության վրա, որտեղ, ըստ երևույթին, պրոդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները հայ կանանց և երեխաներին իջեցրել են ավտոբուսից, հայհոյել ու սպառնացել․ Դավիթ Բաբայան
Այսօր արդեն հայտնել էինք, որ երեկ՝ ապրիլի 4-ին, Գորիսից Ստեփանակերտ մեկնելու ժամանակ արգելափակման մեջ են հայտնվել մի խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրների հրահրմամբ հարձակվել էին առողջապահության նախարարի վրա ու հայհոյել
Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում իշխանական պատ...