Քաղաքականություն

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի…

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝ դրանք որակելով «վտանգավոր և անհեռատես հիմարություն»։

Նրա խոսքով՝ մոռանալով պատմության դասերը, ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։

«Սրան կարող ենք ասել մեկ բան. Ռուսաստանը համբերատար է և ոչ ոքի չի վախեցնում իր ռազմական առավելություններով: Բայց նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում», ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նմանատիպ հոդվածներ

Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...

Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250