Կիմ Չեն Ընն արգելափակել է մի ամբողջ քաղաք, երբ այնտեղ 653 փամփուշտ է անհետացել
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն արգելափակել է մի ամբողջ քաղաք այն բանից հետո, երբ այնտեղ 653 փամփուշտ է անհետացել: Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները մոտ 200 000 բնակչություն ունեցող Հիեսան քաղաքում տնետուն խուզարկություն են անցկացրել զինամթերքը գտնելու համար, «Ազատ Ասիա» ռադիոկայանին հայտնել է երկու աղբյուր:
«Քաղաքը… կմնա արգելափակման մեջ, քանի դեռ չեն հայտնաբերվել բոլոր 653 փամփուշտները», - անանուն բնակիչն ասել է «Ազատ Ասիա» ռադիոկայանի կորեական ծառայությանը:
«Զորքի դուրսբերման գործընթացում փամփուշտների կորստի պատճառով լայնածավալ հետաքննություն է ընթանում»,- ասել է աղբյուրը:
Նրա փոխանցմամբ՝ զինվորները սկզբում չեն հայտնել անհետացման մասին և փորձել են իրենք գտնել փամփուշտները։
Ոստիկանությունն ու զինվորականները հետաքննություն են սկսել, շրջափակել են ամբողջ քաղաքը և սկսել տունառտուն խուզարկել, նշել է աղբյուրը:
[fbac69f51b9f75e26128e2add903c553.avif]
Նմանատիպ հոդվածներ
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...
Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...