Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն չի հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը․ ԶԼՄ

ՀՀ ԱԳՆ-ն չի հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը․ ԶԼՄ
Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց…

Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։

 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից։

 

Հիշեցնենք` մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է 4 փաստաթուղթ, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Ադրբեջանի կողմից Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը շուտով կներկայացնի իր դիտարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ:

Նմանատիպ հոդվածներ

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...

Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան

Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250