Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է
Ապրիլյան քառօրյա պատերազմից 7 տարի է անցել։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությո...
Պուտինը՝ աղքատացված ուրանի ու Ռուսաստանի հետագա գործողությունների մասին
ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինա մատակարարվող սպառազինությունից որոշակի վտանգ կա, և Մոսկվան տեղյակ է այդ մատակարարումների...
Արցախի ԱԳՆ-ն քայլեր է ակնկալում ռուս խաղաղապահներից
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաք...
Վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում սպանվել է 1600 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ ՄԱԿ-ի Մա...