«Նրանք, ում Հայաստանը բանտարկյալներ է անվանում, հանցագործներ են»․ Հաջիզադեն խեղաթյուրում է փաստերը
Նրանք, ում Հայաստանը բանտարկյալներ է անվանում, հանցագործներ են, որոնք ուղարկվել են Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից երկու շաբաթ անց։ Միջազգային դատարանները մերժել են նրանց ազատ արձակման համար Հայաստանի պահանջած միջոցները։ Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ Հայաստանը դեռևս տեղեկատվություն չի տրամադրել 3800 անհետ կորած ադրբեջանցիների մասին։
«Հայաստանը էթնիկ զտումների է ենթարկել Ադրբեջանի Հանրապետության շուրջ 1 միլիոն բնակչի։ Դա խոչընդոտում է փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը»,- ասել է Հաջիզադեն։
Ագրեսոր երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից, որը վնասում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...
«Երկու կողմերի համաձայնություն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղար...
«Ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, որը մերժվել է Ադրբեջանի կողմից»․ Միրզոյան
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ սահմանումներ...