Համացանցում քննարկում են` արդյոք իրական է կատվի տեսքով այս օձը
Գրեթե ամեն օր համացանցում ինչ-որ անսովոր բան է հայտնվում, սա նույնպես բացառություն չէ: Այս անգամ բոլոր օգտատերերին գերել է կատվի նոր տեսակի մասին տեղեկատվությունը, որի մասին ոչ ոք երբեք չի լսել։
Այս լուսանկարը մեծ տարածում գտավ սոցիալական բոլոր հարթակներում։ Օգտատերերը պնդում են, որ սա Serpens cattus-ի կամ Viperae Felis-ի (կատվի տեսքով օձ) լուսանկարն է՝ Երկրի վրա ամենահազվագյուտը:
Հաղորդվում է, որ այս կենդանիները ապրում են Ամազոնի ջրերի հեռավոր շրջաններում: Սրանք այնպիսի դժվարամատչելի վայրեր են, որ նրանց հանդիպելը հավանական չէ, սակայն նշում են` առաջին լուսանկարն արվել է միայն 2023 թվականին։
Դյուրահավատ օգտատերերը google-ում էին «կատվի տեսքով օձ գնել», սակայն, պարզվեց, որ սա կեղծիք է։ Նկարն արվել է նեյրոնային ցանցերի միջոցով, իսկ նկարագրությունը հորինել են սովորական կատակասերները։ Կենդանաբանները հաստատել են դա և նաև հավելել, որ այս նկարազարդումը ստեղծելու համար օգտագործվել է մանգրովի օձի լուսանկարը։
Աշխարհում կան բազմաթիվ կատուների ցեղատեսակներ, որոնք կարող են իրենց տեսքով գերել ցանկացածին:
[6cd0722e62bf9876a20ed9e224e20597.jpeg]
[06ed4b154322fae887adbe64c04a7e22.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
«Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ Քորթնի Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Քորթնի Քարդաշյանը Instagram-ում իր հրապարակած լուսանկարի պատճառով հայտնվել է բուռն քննադատության ալիքի մեջ:...
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականաց...
Կինը 960 փորձից հետո վարորդական քննությունը վերջապես հանձնել է
Կինը 14000 դոլար է ծախսել վարորդական դասընթացների վրա և 960 փորձից հետո հանձնել է թեստը: Հարավային Կորեայից Չա Սա Ս...
Կենդանաբանական այգու նոր բնակիչը Մարետն է` պոնիի ձագուկը
Լուսանկարում շուտով 3 շաբաթական պոնիի ձագուկն է` Մարետը։ Նա Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչն է: Այս լուրը այցելու...