ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախատեսում եմ ապրիլի վերջին այցելել Երևան և Բաքու․ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան ծրագրում է ապրիլին այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նախարարը հայտնել է Ֆրանսիայի Սենատում ելույթ ունենալիս։
«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումն ավելացնում է լարվածությունը։ Ես նախատեսում եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան՝ այդ ուղերձը փոխանցելու համար։ Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում», – ասել է Կոլոննան։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բավարար սնունդ չի ստանում, և «այն էլ՝ Կարմիր Խաչի շնորհիվ է, որին օգնում է Ֆրանսիան»։
«Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը։ Ֆրանսիան չի խոսում, գործում է», - ասել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Նմանատիպ հոդվածներ
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...
Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...