«Իրեն ռիսկի ենթարկողը լավագույն դեպքում ապուշ կարող է լինել»․ Ջոն Քիրբի
Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի պարգևատրի օդաչուներին իրենց կանխամտածված վտանգի ենթարկելու համար։ Այս մասին հայտարարել է ընդգծել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին: Տեղեկատվությունը փոխանցում է korrespondent.net-ը։
Ճեպազրույցի ժամանակ Քիրբին ասել է, որ ռուսական իշխանությունները քաջության մասին շատ տարօրինակ պատկերացումներ ունեն, եթե հերոս են համարում Սեւ ծովի վրայով ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը խոցած օդաչուներին։ Նա ծիծաղելի է անվանել Ռուսաստանի Դաշնությունում օդաչուների պարգևատրումը, որոնք մասնակցել են օդային միջադեպին։
«Ես չգիտեմ աշխարհում որևէ այլ բանակ, աշխարհում որևէ այլ օդային ուժ, որը կպարգևատրեր օդաչուին անօդաչու թռչող սարքի հետ բախվելու համար: Եթե դա քաջություն է, ապա կարծում եմ, որ նրանք դրա այլ սահմանում ունեն: Սա ծիծաղելի է»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
Քիրբին հավելել է, որ իրեն ռիսկի ենթարկողը «լավագույն դեպքում ապուշ կարող է լինել»:
«Մենք չգիտենք՝ այս օդաչուն միտումնավոր փորձում էր խոցել անօդաչու թռչող սարքը, թե ոչ, բայց նա դա արեց: Տեսանյութի ապացույցները բավականին համոզիչ էին... Ես պատկերացում չունեմ, թե ինչու են նրանք խիզախության պարգև տվել օդաչուին, ով միտումնավոր իրեն և ԱՄՆ-ի սեփականությունը մեծ վտանգի տակ է դրել, լավագույն դեպքում՝ պարզապես ապուշ է»,- ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ զինվորականները հայտարարել էին, որ ռուսական ինքնաթիռը խոցել է ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը Սև ծովի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...
«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ»․ Զախարովա
Ամենշաբաթյա ասուլիսում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հ...