«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ»․ Զախարովա
Ամենշաբաթյա ասուլիսում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, նշել է.
«Մենք իրապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության, միջադեպերի ավելացմամբ, կողմերի՝ կոմպրոմիս գտնելու անպատրաստ լինելով, Լաչինի միջանցքի իրավիճակի չկարգավորմամբ։ Խաղաղության գործընթացին այլընտրանք չկա։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում՝ իրենց հայտարարություններում, քայլերում, հորդորելով բանակցային բոլոր ուղղությունների վերականգնում՝ այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում և այլն»։
Զախարովան խոսել է նաև ԵՄ-ից և հայտարարել․
«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։
Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։
Զախարովան, մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքների խոսքերը, ով ասել էր, որ հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է։
«Եկեք մեկաբանենք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»,-նշել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...
«Երկու կողմերի համաձայնություն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղար...