Ֆինլանդիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Տեղեկատվությունը փոխանցում է kommersant.ru-ն։ Պետության ղեկավարը ստորագրել է Հյուսիսատլանտյան պայմանագրի հաստատման և ուժի մեջ մտնելու կառավարության առաջարկը և Հյուսիսատլանտյան դաշինքի, ազգային ներկայացուցիչների և միջազգային անձնակազմի կարգավիճակի մասին համաձայնագիրը:
Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023 թվականի մարտի 1-ին։ Դաշինքին միանալու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների համաձայնությունը։ Մարտի 27-ին Հունգարիայի խորհրդարանը կքվեարկի Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու դիմումի շուրջ, իսկ մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացումը սկսելու որոշման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...
«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ»․ Զախարովա
Ամենշաբաթյա ասուլիսում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հ...