ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ է, քան որոշ պաշտոնյաների բնակարանները. Ալեքսանյան
Ինձ թվում է, օրինակ, Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժի, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքով բնակարանները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հանգամանքներին:
«Իմ օրինակով համեմատեմ. մինչև պատգամավոր դառնալս ունեցել եմ մեկ մեքենա, մինչև հիմա ունեմ այդ նույն մեքենան: Անշարժ գույք չունեմ, մտածում եմ՝ մեր գործընկերների և ձեր գործընկերների նման հիփոթեքով բնակարան գնելու մասին:
Նույն Սուրեն Պապիկյանի տան մասին, որ ասում եք, այդ հոդվածը կարծեմ «Հետքն» էր տպագրել, ուզում եմ նաև շնորհավորել «Հետքի» փոխտնօրենին, որը ևս նույն «Բյուրեղ» բնակարանային համալիրում ունի բնակարան:
Այսինքն՝ ՀՀ-ում լրագրողները, գնելով բնակարաններ նախարարների հետ նույն շենքերում, նույն հիփոթեքային պայմաններով, նախարարներին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Եթե լրագրողների աշխատավարձը նախարարների աշխատավարձից այսուհետ բարձր է, դա ինձ շատ հետաքրքիր է»,- ասել է պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվոր...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...