Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ընդդիմության նախաձեռնությունը չընդունվեց
Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը կողմ է քվեարկել 30 պատգամավոր, հետևաբար, ընդդիմության նախաձեռնությունը չընդունվեց։
ՀՀ Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ 107-պատգամավորից մասնակցել է 30-ը։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ` 30, դեմ` 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք, որ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով (63 պատգամավոր) ընդունված որոշմամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...