«Կեղտը շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ». Խաչատրյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը, ասել է, որ սպայական կազմի կրթական մակարդակն ապահովելու, ռազմատեխնիկական գիտելիքների բազմաթիվ թերություններ են եղել:
«Չասեմ՝ լրտեսության, բայց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ են եղել, որոնց հետ կապված հարուցվել են քրգործեր»,- ասել է Խաչատրյանը:
Անդրադառնալով վարչապետի նշած «5-րդ շարասյանը»՝ Խաչատրյանը նշեց.
«Հինգերորդ շարասյան երկու դրսևորում կարող է լինել. մեկը՝ երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես և կա, որ մարդը կամա, թե ակամա սպասարկում է այլ պետության շահեր, ոչ թե սեփական պետության, դա կոչվում է 5-րդ շարասյուն: Այդ երևույթը դժբախտաբար նաև բանակում է դրսևորվել, երբ բանակի համար այս կամ այն չափով պատասխանատու անձը սպասարկել է ոչ հայկական սահմանի պահպանման կամ Արցախի անվտանգության շահերըց:
Հարցին՝ արդյոք դա խոսում է իշխանության վատ քաղաքականության մասին, Խաչատրյանը պատասխանեց.
«Դա նշանակում է, որ իշխանությունն իր առջև դրված բոլոր հարցերն ամենայն արդյունավետությամբ դեռ չի լուծում, որովհետև դժբախտաբար հարցերը շատ են, կեղտը շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ»: