ՔՊ-ականները 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ՔՊ-ականները որեւէ քաղաքական հարց չեն տվել, թե, օրինակ, ինչու նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Փոխարենը ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել են որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված, թե ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում եւ այլն:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»: Այսինքն՝ խոսքը դրսի դրդամբ ներքին խարդավանքների մասին է: ՔՊ-ականները ցանկալի պատասխան չեն լսել: Հավելենք, որ հաջորդը ԱԺ հանձնաժողով կգա ԳՇ նախկին պետ, մեղադրյալի աթոռին հայտնված Արտակ Դավթյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությո...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...