Միմյանց դիմում ենք «Դուք»-ով. Շոլցը պատմել Է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ չնայած Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ «կարծիքների լուրջ տարբերություններին», Պուտինի հետ զրույցները միշտ քաղաքավարի են եղել: Գերմանիայի կանցլերը չի հավատում զինված հակամարտության շուտափույթ ավարտին: Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:
Շոլցը Rheinische Post-ին տված հարցազրույցում պատմել է, որ պարբերաբար խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոշ դեպքերում բանակցությունները կարող էին տևել մեկ կամ մեկուկես ժամ:
Շոլցի խոսքով՝ երբեմն զրուցակիցները շփվել են գերմաներեն, երբեմն՝ թարգմանության միջոցով։ Կանցլերը նշել է, որ կողմերը քաղաքավարի երանգ են պահպանում և միմյանց դիմում են «Դուք»-ով, միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իրենց միջև պահպանվում են Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ «կարծիքների լուրջ տարբերությունները»:
Շոլցը համոզված է, որ խաղաղությունը չի կարող լինել Ռուսաստանի պայմաններով, իսկ Ուկրաինան պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։ Կանցլերի կարծիքով՝ հակամարտության ավարտն անհնար է առանց ռուսական զորքերի դուրսբերման։ Նա կոչ է արել պատրաստվել նրան, որ մարտական գործողությունները երկար կտեւեն, իսկ դրանց ավարտից հետո հետեւանքները երկար կզգան, «ամեն ինչ միանգամից նորմալ չի դառնա»: Սակայն, ըստ Շոլցի, Արեւմուտքի երկրները պետք է շարունակեն ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով». Ալեն Սիմոնյան
Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնա...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ի պատասխան Ալիևի ելույթի
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` մեջբերե...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...