Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Չնայած թուրքական կողմից գործադրված ճնշմանը` Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Չնայած թուրքական կողմից գործադրված ճնշմանը` Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին…

Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին հաղորդում է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

 

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ էր գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել  հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում: 

 

 

[7691a42e859de9a869a2250ecdc3d0fd.jpeg]

 

 

[1ef3ad17cff5be7d6015f97a8178f07c.jpeg]

 

 

[3d62b62323f7b3ca28dcc78e73ade06b.jpeg]

 

 

[4446c2d53955255e442e866994b6d4bd.jpeg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250