Կշեռքի մի նժարին ժողովրդավարական արժեքներն են, մյուսին ՝ նավթն ու գազը. աշխարհը պետք է ընտրություն կատարի. Թովմասյան
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ․
«Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին:
Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես ՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է փակ պահել կյանքի ճանապարհը:
Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:
Անկոտրում է արցախցու կամքը: Կա, արդյոք, ապաշրջափակման տարբերակ: Կարծում եմ՝ այո: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:
Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի:Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ:
Արցախցիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Թերևս ամենամեծ աշխատանքը՝ սկսած ծննդատան մանուկից մինչև զառամյալ ծերունի, հայ ազգի արժանապատվության պահպանումն է, որը կատարում ենք Աստծո օրհնությամբ և մեր համառության շնորհիվ:
Աստված պահապան հայկական երկու հանրապետություններին»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...