![Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրելու ԵՄ-ի դիմումը](https://auroranews.am/storage/img/base_image/old/64e2e336bde72799a83b052da70b2469.webp)
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրելու ԵՄ-ի դիմումը
![Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրելու ԵՄ-ի դիմումը](https://auroranews.am/storage/img/base_image/old/64e2e336bde72799a83b052da70b2469.webp)
Հունգարիան արգելափակել է ԵՄ անդամ երկրների համատեղ դիմումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» միջազգային օրդեր տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը։
«Բուդապեշտի վետոն նշանակում էր, որ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը դրա փոխարեն իր անունից հայտարարություն տարածեց՝ «ի գիտություն ընդունելով» ՄՔԴ-ի որոշումը»,- նշվում է հոդվածում։
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), որը չի ճանաչվում Ռուսաստանի կողմից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն Ռուսաստանի Դաշնության համար, Ռուսաստանը պարտավոր չէ կատարել ՄՔԴ-ի պահանջները, քանի որ Կրեմլը Հռոմի ստատուսի անդամ չէ։
«Հաագայի ՄՔԴ-ի կողմից տրված կալանքի «օրդերները» մեր երկրի համար իրավաբանորեն առոչինչ են»,- ասել է նա։