Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է. Բլինքեն
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, որը շարունակվում է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից:
[3dcb5f3ff7c2381cd50f022cbdbd9ad7.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությո...
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...